Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արման Ն.-ին և 1992 թ. ծնված Աննա Ա.-ին:
Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:








































