Նյու Յորքի հարավային շրջանի ֆեդերալ դատարանը մերժել է Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցը ընդդեմ ամերիկացի իրավապաշտպան Պետր Զալմաևի:
«Նախկին պատգամավորը պահանջել է Jewish Journal-ում հրապարակված հոդվածը ճանաչել իր համբավը վարկաբեկող և սևացնող, որտեղ հեղինակը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել մերժել Եղիազարյանին քաղաքական ապաստան տալ: Հոդվածի հեղինակը հենվում էր Ռուսաստանում պարոն Եղիազարյանի «կոռուպցիոն անցյալի վրա»»,- նշում է պարբերականը:
Չնայած այն հանգամանքին, որ Եղիազարյանը պնդել է, թե դարձել է հանցագործության զոհ, դատը, այնուամենայնիվ, տանուլ է տվել:








































