Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Հաշմանդամության ուղեգիր բժիշկ Օկոևից. երկու ամսում 5 վիրահատություն և հեռացված երիկամ՝ փոխպատվաստված որպես միզուղի

Օգոստոսի 24-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մաղաքյանի հայցով հերթական դատավարությունը, որն արդեն մտնում է դատաքննական փուլ: Այս մասին ‹‹Առաջին լրատվական››-ին ասաց Նունե Մաղաքյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

‹‹Մոր և մանկան առողջության պահպանման›› ՓԲԸ -ում կատարած վիրահատության արդյունքում իր պնդմամբ հաշմանդամ դարձած Նունե Մաղաքյանի գործով նախնական դատավարությունը մեկնարկել է դեռ մի քանի ամիս առաջ:

Աշտարակ քաղաքի բնակչուհին դատարանում հայտնել է, որ երկու ամսում հինգ անգամ ենթարկվել է վիրահատության, իսկ վերջում հեռացրել էին նրա երիկամը և փոխպատվաստել իբրև միզուղի: Երիտասարդ կնոջ փաստաբանի խոսքով` վիրահատության ժամանակ պրոֆեսոր Գեորգի Օկոևը` չիմանալով, թե ինչ վիճակ է, առանց կնոջը և անգամ նրա հարազատներին նախապես տեղյակ պահելու, հեռացրել է Նունե Մաղաքյանի արգանդը` իր հավելումներով:

Այնուհետ պարզվել է, որ վիրահատելուց հետո կարել են հիվանդի միզածորանը, իսկ դրանից երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է և իրենց հնարավորություններից դուրս է նրան օգնելը: Մարգարյան ծննդատնից կնոջը տեղափոխել են ‹‹Արմենիա›› բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել բուժել, իսկ այնուհետև տեղափոխել են ‹‹Նաիրի›› ԲԿ, որտեղ նա ենթարկվել է ևս երեք վիրահատության:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստերը նախագահում է դատավոր Գագիկ Խանդանյանը:

Նունե Մաղաքյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ‹‹Առաջին լրատվական››-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գործում կան փորձագիտական 3 եզրակացություններ, որոնցից 2-ն այլ բանի մասին են վկայում, 1-ը` լրիվ այլ:

Բանն այն է, որ Նունե Մաղաքյանի առողջական վիճակի հետ կապվածʽ կա գերմանական ընկերության փորձագիտական եզրակացություն, որը, փաստաբանի խոսքով, փաստացի ապացուցում է, որ բժիշկ Օկոևը սխալ բուժում է իրականացրել: Սակայն գործում կան նաև տեղական 2 ընկերությունների դատաբժշկական եզրակացություններ, որոնք արդեն բացառում են բժշկի կողմից կատարված սխալի հավանականությունը: Փաստաբանը կասկած չունի, որ դատարանը հենց հայկական ընկերությունների փորձաքննության արդյունքներով էլ կառաջնորդվի, սակայն պնդում է, որ իրենք անցնելու են դատական բոլոր ատյաններով և պահանջելու են երիտասարդ կնոջ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում:

Նշենք, որ երիտասարդ կինը և նրա ամուսինը այն կարծիքի են, որ բժշկական կենտրոնում Նունե Մաղաքյանի օրգանիզմում փորձեր են կատարվել` փոփոխելով միզածորանի դիրքը, իսկ արված մյուս բոլոր վիրահատությունների նպատակը եղել է կնոջ երիկամի սեփականաշնորհումը, ինչը հեռացնելուց հետո այն հարազատներին ցույց չեն տվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում