Ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված ակցիայի շրջանակում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտարարեց, որ փորձելու է այսօր իրացնել իր սահմանադրական՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը:
ՀԱԿ ակտիվիստը փորձում է կանաչ լույսի տակով անցնել նախագահական նստավայրի մայթ, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տալիս: «Վովա Գասպարյա՛ն`աննամո՛ւս լակոտ, լակոտներիդ հավաքի՛ր- տա՛ր»,- նշեց Վարդգես Գասպարին՝ հորդորելով ոստիկաններին՝ թույլ տալ ազատ տեղաշարժվել: Այս պահին Գասպարին քայլում է Բաղրամյան պողոտայով, իսկ նրան ուղեկցում են տասնյակից ավելի ոստիկաններ:









































