Լուցկում լեհական հյուպատոսությունում (Ուկրիանայի Վոլինսկի մարզ) գործել է հանցավոր խմբավորում , որը զբաղվել է շենգենյան վիզաների անօրինական ձևակերպմամբ: Այս մասին հաղորդում է Gazeta Polska Codziennie-ը` հղում կատարելով հյուպատոսական իր աղբյուրներին:
Մասնավորապես, ինչպես պնդում են, այդ խմբավորումը մուտքի արտոնագրեր է տրամադրել մարմնավաճառներին: Խմբի կազմում, հրատարակության տեղեկություններով, եղել է նաև հյուպատոսներից մեկը, ինչպես նաև «հատուկ ծառայությունների ինչ-որ սպա»:
Խմնավորման հետքի վրա իրավապահները դուրս էին եկել դեռ 2011թ.: Ներկայում այդ գործով զբաղվում է Բելսկո-Բյալա լեհական քաղաքի դատախազությունը:









































