The Daily News-ի փոխանցմամբ՝ Մանհեթենի դաշնային դատարանը «Ալ-Քաիդայից», «Թալիբանից», ինչպես նաև Իրանի իշխանություններից պահանջել է 6 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ 47 զոհվածների և 110 ողջ մնացածների ընտանիքներին:
Այդ պահանջը հուլիսի 30-ին հրապարակել է դատավոր Ֆրենկ Մաասը: Նշվում է, որ նրա որոշումը կրում է առաջարկի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Իրանը քանիցս հերքել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ իր մասնակցության վերաբերյալ լուրերը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպել են հենց իրենք՝ ամերիկացիները: