Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Կարո՞ղ է Թուրքիան ազդել Բարզանիի վրա. թուրքական մամուլ

Էրբիլում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել, գրում է թուրքական «Yeni Safak»-ը: Դրա կազմակերպիչը Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մեսուդ Բարզանին էր, իսկ մասնակիցները՝ երկու դաշինքներ՝ Քրդական ազգային խորհուրդն ու «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, որոնք սիրիացի քրդերի հիմնական ռազմաքաղաքական ուժերն են: Հանդիպման գլխավոր հարցը համատեղ նախագծի շրջանակներում երկու դաշինքների միավորումն էր: Սիրիացի քրդերի միավորումը և Մեսուդ Բարզանիի զգալի ներդրումը Թուրքիային և տարածաշրջանային մյուս դերակատարներին կարող են մտահոգել:

Ինչո՞ւ չեն կարողանում համաձայնության գալ Սիրիայի ազգային խորհուրդն (ՍԱԽ) ու Քրդական ազգային խորհուրդը

Քրդական ազգային խորհուրդը ձգտում է գործել ժողովրդավարական իրավունքների և կանոնների շրջանակում և մերժում է ռազմական միջնորդությունը: ՍԱԽ-ի հետ հակասությունների հիմնական պատճառն այն է, որ վերջինս չի ընդունում հետասադական Սիրիայում քրդերին քաղաքական-վարչական ինքնավարություն տրամադրելու պահանջը:

Բարզանիի մեծ խաղը

Մեսուդ Բարզանիի ղեկավարությամբ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Քրդական ազգային խորհրդի և «Դեմոկրատական միություն» կուսակցության միջև, ինչպես նաև ստեղծվել է «Քրդական բարձրագույն խորհուրդ», որը սիրիացի քրդերին կներկայացնի ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:

Անկասկած, ինչպես Բարզանին՝ Քրդական ազգային խորհրդի, այնպես էլ Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունը՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության միջոցով, ջանքեր են գործադրելու, որպեսզի այդ կառույցը վերցնեն իրենց վերահսկողության տակ, ինչի հետևանքով էլ լուրջ պայքար է ծավալվելու: Այդ ժամանակ Թուրքիայի նախապատվությունները կապված կլինեն տարածաշրջանի՝ Քրդական ազգային խորհրդի և Մեսուդ Բարզանիի վերահսկողության տակ գտնվելու փաստի հետ, որի հետ համագործակցում է Թուրքիան: Չէ՞ որ Ասադից հետո վերահսկողությունը «Դեմոկրատական միություն» կուսակցության ձեռքն անցնելը նշանակում է Թուրքիայի անվտանգության հերթական սպառնալիք Սիրիայի հյուսիսից: Իրականում Թուրքիան ցանկանում է, որ այդ կուսակցությունը մեկուսանա քաղաքական համագործակցության գործընթացից, կորցնի լեգիտիմությունն ու չընդունվի ժողովրդի կողմից:

Անվտանգության վերաբերյալ Թուրքիայի անհանգստությունը

Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդերը պատրաստ են Հյուսիսային Սիրիայում ինքնավար տարածաշրջան ստեղծել, որի նմանօրինակն արդեն իսկ գոյություն ունի Հյուսիսային Իրաքում: Սիրիացի քրդերը Էրբիլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդհանուր համաձայնության գալով՝ ձգտում են Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նմանությամբ կառույց ստեղծել՝ դիմելով Սիրիայում Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության ճյուղը հանդիսացող «Դեմոկրատական միություն» կուսակցության ռազմական ուժին:

Իհարկե, նման իրավիճակը Թուրքիային լուրջ անհանգստություն է պատճառում: Հյուսիսային Սիրիայում քրդական տարածաշրջանի ձևավորումը միաժամանակ բարձրացնում է Թուրքիայի հարավային սահմաններին անկախ Քուրդիստանի ձևավորման ռիսկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում