Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Ցմահ» ազատազրկման «սպասող» Երեմյանը ցուցմունքներ է տալիս Սամվել Ալեքսանյանի դեմ

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանության մեղադրանքով բոլորովին վերջերս Վոլգոգրադում ձերբակալված և Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունք տալ: «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով՝ Երեմյանն իր ցուցմունքներում, որպես սպանության պատվիարտուներ, հիշատակում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրան շատ մոտ կանգնած երկու անձանց անուններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վորոշիլովյան շրջանի քրեական հետախուզության աշխատակիցները Վոլգոգրադում ձերբակալել էին Գերմանիայում ու Հայաստանում հատկապես ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող 37-ամյա Անդրանիկ Երեմյանին: Այս մասին տեղեկացնում է crimerussia.ru կայքը:

2003թ. Ինտերպոլի Հայաստանի ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստորաբաժանումների կողմից հետախուզվող անձի նկատմամբ տեղեկատուներն ունեն կարմիր անկյուն` Red Notice, ինչը վկայում է հատկապես վտանգավոր հանցագործի միջազգային հետախուզության ու ձերբակալման մասին:

Գերմանիայում Երեմյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել գումար ստանալու ակնկալիքով կատարած հափշտակության համար: Տվյալ հանցագործության համար նրան կարող է նշանակվել մինչև 15 տարվա ազատազրկում:

Հայաստանի ՆԳ նախարարության կողմից Երեմյանը հետախուզվում է երեք մարդու սպանության համար:

Հիշեցնենք, որ 2003թ. հունիսի 25-ին` ժ. 12.00-ի սահմաններում Երևանի Նուբարաշենի խճուղում անհայտ անձինք կրակել էին «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով սպանվել էր ավտոմեքենայի վարորդը` Սաշիկ Հակոբյանը, և ուղևորները` ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (ԲՀԿ) եղբորորդի, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի եղբայրը` Արկադի Գևորգյանը:

Դեռ այն ժամանակ հայտնի էր, որ այս սպանությունները Սամվել Ալեքսանյան-Ռուբեն Գևորգյան հակամարտության արդյունք էին: Իսկ այս գործով դատապարտվեց 5-6 անձ, որոնք նախապատրաստել էին սպանությունը, սակայն չէին հասցրել ավարտին, ապա, ըստ մամուլի հրապարակումների՝ այդ գործը վստահվել էր Անդրանիկ Երեմյանին, ով կատարել էր պատվերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում