Friday, 05 06 2026
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Կապանի ՀԿ-ները կոչ են անում իշխանություններին, դադարեցնել Սյունիքի մարզի բնության հաշվեհարդարը

Կապանի հասարական կազմակերպություններն այսօր բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հերթական անգամ կառավարությունը իրականացնում է հասարակական շահին չհամապատասխանող գործունեություն: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, որոշումների կայացման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությունը ավելին քան անհրաժեշտ է և Կապանում գործող ՀԿ-ները կոչ են անում իշխանություններին, դադարեցնել Սյունիքի մարզի բնության հաշվեհարդարը:

Ստորև ներկայացնում ենք նամակը.

Մեծարգո պարոն նախագահ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելու ջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի տարածաշրջանի, Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրհավաք ավազանի տարածքում, որտեղից մատակարարվում է Կապանի բնակչության մոտ 90% խմելու ջուրը, կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ, որը իրականացնում է «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը /Երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա թիվ 58, գործողության ժամկետը մինչև` 05.10.2012թ/:

Ս.թ. հուլիս ամսվա սկզբին, Կապան մատակարարվող խմելու ջրի պղտորման վերաբերյալ բնակչության ահազանգերը «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը այն պարզաբանեց Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում ընթացող ինտենսիվ հողային աշխատանքներով, որի արդյունքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը պատկանող, առանց այն էլ ոչ կենսունակ մաքրման կայանը չի հասցնում իրականացնել խմելու ջրի ֆիլտրացում: Որոնողական աշխատանքները ուղեկցվում են բնական հողածածկի ոչնչացմամբ, հորատումներով, որոնք անվերահսկելի բնապահպանական ռիսկեր կառաջացնեն`վտանգի տակ դնելով Կապանի 40.000 բնակիչների կյանքն ու առողջությունը:

Խնդրի մյուս կողմը կայանում է նրանում, որ խախտելով տեղական և միջազգային օրենքները, «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը հանրությանը չի տեղեկացրել նախատեսվող աշխատանքների մասին, որի արդյունքում տեղական ՀԿ-երը հնարավորություն չեն ունեցել հայտնել իրենց դիրքորոշումը:

Հաշվի առնելով որոնողական աշխատանքների իրականացման տեղամասի դիրքը, խնդրում ենք որոնողական աշխատանքները դադարեցնելու նպատակով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը:

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող` Ա.Ավագյան

Կապանի «Ազատամարտ» Կոմիտեի նախագահ` Խ. Հարությունյան

Սյունիքի ՇՊԱԿ-ի համակարգող, փաստաբան` Ա.Խալափյան

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ նախագահ` Ռ.Ասրյան

«Տիկնիկ» ՀԿ նախագահ` Գրիշա Մարգարյան

«Իրավական հասարակություն» ՀԿ նախագահ` Գ.Ղահրամանյան

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ` Ք. Սաղաթելյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում