2012-ի երկրորդ եռամսյակում Bayerische Motoren Werke AG (BMW) գերմանական ընկերության մաքուր շահույթը կրճատվել է 28,1%-ով՝ հասնելով 1,277 միլիարդ եվրոյի. անցած տարվա նույն ժամանակահատվածում եռամսյակային շահույթը կազմել էր 1,775 միլիարդ եվրո:
Ավտոկոնցեռնի եկամուտը ապրիլ-հունիս ամիսներին աճել է 7,3%-ով՝ կազմելով 19,202 միլիարդ եվրո՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում ստացված 17,888 միլիարդ եվրոյի փոխարեն: Այս մասին հաղորդում է RBK-ն:
BMW-ն եվրոպական խոշորագույն ավտոարտադրողներից է, շուկայում ներկայացնում է BMW, Mini, Rolls-Royce Motor Cars բրենդները: