Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ժոզե Մոուրինյոն ԱՄՆ-ում՝ 200 մարզիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ իրեն դուր է գալիս, երբ մարդիկ ասում են, որ սխալ է:
«Իմ կյաքնում մեկ դաստիարակ եմ ունեցել՝ հայրս: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ես ֆուտբոլիստներից ավելի շատ բան եմ սովորում, քան մարզիչներից: Եվ ինձ դուր է գալիս, որ մարդիկ ասում են, թե սխալ եմ»,- ասել է Մոուրինյոն:
Հարցին, թե արդյոք ինքը կցանկանա հանդիպել իր նախկին թիմին խաղադաշտում, Մոուրինյոն պատասխանել է. «Դա մի բան է, որը կապված է մեծ զգացողությունների հետ: Ես կցանկանայի հաղթել, բայց ներքուստ վատ կզգայի ինձ»:






































