ISNA News-ի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ Իրանում բացվելու է բորսային առևտրի արժույթի շուկա: Դրա նպատակն արտարժույթի պաշտոնական ու ազատ շուկաների միջև հավասարակշռության ստեղծումն է:
Արժույթի շուկայի բացման հրամանն արձակել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի ոչ պաշտոնական շուկայում մեկ դոլարը հուլիսի 30-ին արժեցել է 19,690 ռիալ: Եվրոն և ֆունթ սթեռլինգը վաճառվել են համապատասխանաբար 24,300 և 31,210 ռիալով: