ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում Սաուդյան Արաբիան ներկայացրել է սիրիական հակամարտության լուծման բանաձև, որում ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արվում հետևել Արաբական պետությունների լիգայի օրինակին և պատժամիջոցներ կիրառել Դամասկոսի նկատմամբ:
Արաբական պետությունների լիգան նման որոշում էր ընդունել 2011-ի նոյեմբերի 27-ին:
Երեքշաբթի ներկայացված փաստաթղթում նաև Սիրիայի կառավարությունից պահանջվում է «անմիջապես վերջ դնել մարդու իրավունքների բոլոր խախտումներին և խաղաղ բնակչության վրա հարձակումներին», ինչպես նաև դադարեցնել ծանր զրահատեխնիկայի կիրառումը:
Փաստաթղթում երկիրը նաև մտահոգություն է հայտնում Սիրիայի կառավարության` քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու սպառնալիքի առնչությամբ:
Ինչպես հայտնել է ИТАР-ТАСС-ը` բանաձևը քննարկման կդրվի օգոստոսի 2-ին:







































