«Էսպանյոլ»-ը հայտնել է, որ չի ցանկանում Կատալոնիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 26-ին:
Հրաժարվելու պատճառն այն է, որ «Էսպանյոլ»-ի ղեկավարությունը չի կարող ապահովել թիմի բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստների մասնակցությունը նշված հանդիպմանը:
Կատալոնիայի Սուպերգավաթի խաղարկության «Էսպանյոլ»-«Բարսելոնա» հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հուլիսի 31-ին: Սակայն Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է խաղը` «Բարսելոնա»-ի խնդրանքով: Իսկ ավելի ուշ կազմակերպությունը թիմերին առաջարկել է հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 26-ին: «Բարսելոնա»-ն արդեն ընդունել է առաջարկը:







































