Գերմանիայի արդարադատության նախարարությունը պատրաստել է օրինագիծ, որով քրեական պատասխանատվությունից ազատվում են մարդիկ, ովքեր իրենց ծանր հիվանդ հարազատներին կամ ընկերներին օգնում են հեռանալու կյանքից: Այս մասին հայտնում է Neue Osnabrucker Zeitung-ը:
Բացի այդ՝ ըստ օրենքի` քրեական պատասխանատվությունից կազատվեն այն բժիշկները, որոնք իրենց հիվանդների հետ անձնական հարաբերություններ կունենան: Խոսքը ոչ կոմերցիոն հիմքի վրա կատարվող էվթանազիան թույլատրելու մասին է:
Ներկայումս մարդու` կյանքից հեռանալուն ակտիվ մասնակցությունը Գերմանիայում հանցագործություն է համարվում:
Այժմ էվթանազիան թույլատրված է Եվրոխորհրդի անդամ 4 երկրներում` Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Շվեյցարիայում:








































