Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանին հայտարարել է, որ արժույթի միասնական փոխարժեքի առկայությունը կնվազեցնի կոռուպցիայի մակարդակը.
«Մենք վստահ ենք, որ երկրում պետք է լինի արժույթի միասնական փոխարժեք: Դրա հետ կապված՝ Կենտրոնական բանկում ստեղծվել է Չհամակարգված տնտեսության դեմ պայքարի շտաբ: Արժույթի մասնակի փոխարժեքի առկայությունն էականորեն կնվազեցնի կոռուպցիայի մակարդակը և ֆինանսական մեքենայությունների քանակը:
Շարունակական քննարկումներից հետո որոշում է ընդունվել աջակցել հայրենական արտադրողներին: Ձեռնարկատերերի գործունեության հարցում հիմնական շեշտադրումն արվում է ատադրանքի որակի բարձրացման վրա: Մենք մտադիր ենք աջակցել արտադրողներին այնքան, որ նրանք հասնեն իրենց արտադանքի արտահանման մակարդակի:
Եթե արտադրողները պահպանեն այդ սկզբունքը, ապա ապրանքների ներկրումը երկիր զգալիորեն կկրճատվի: Մենք ներկրումից կբացառենք անպետք ապրանքները, իսկ երկրում կտարածվի միայն բարձրորակ արտադրանք»:






































