Monday, 15 06 2026
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

Արթուր Հարությունյանի (Պալաչ) «մեղայական» հայտարարությունը կեղծ է

Օրեր առաջ մամուլում տարածված հայտարարությունը, որն, իբր, տարածել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը (Պալաչ), «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով, ամենևին էլ վերջինս չի տարածել, այլ Գագիկ Ծառուկյանին պատկանող լրատվամիջոցներից մեկը:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, հայտարարությունը տարածվել է ի պատասխան անցյալ շաբաթ Կապի և տրանսպորտի նախարարության միջոցով` վեճի սուբյեկտների` Գագիկ Ծառուկյանի և Արթուր Հարությունյանի (Պալաչ) «հաշտության» մասին տարածած լուրերի:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում հայտարարություն էր տարածվել Արմեն Հարությունյանի՝ Պալաչի անունից, ով հայտնի դարձավ խորհրդարանի ընտրությանը ԲՀԿ-ից ՀՀԿ անցումով և Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գրոհներով:

Արթուր Հարությունյանը Ծառուկյանի սանիկն է, նախկին զինակիցը, որի օգնությամբ նաև շատ բիզնեսների տեր է դարձել, մասնավորապես` տրանսպորտային գծերի: Սակայն Ծառուկյանի հետ գժտվելուց հետո Պալաչը բախվեց ԲՀԿ առաջնորդի դիմադրությանը: Նա բարեգործական երթուղիներ բացեց այն ուղղություններով, որով Պալաչի գծերն էին անցնում: Այդ գծերի վարորդները սկսեցին գործադուլ անել, իսկ օրերս էլ կապի ու տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, թե խնդրի կապակցությամբ պայմանավորվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ, որպեսզի լինի այնպես, որ թե՛ բարեգործությունը շարունակվի, թե՛ տնտեսվարողը չտուժի:

Եվ ահա հուլիսի 26-ին մի հայտարարություն էր տարածվել Արթուր Հարությունյանի անունից, թեև որևէ տեղ չի նշվում, թե որտեղ, ինչ խողովակով է այդ հայտարարությունը հայտնվել: Դրանում, մասնավորապես, նշվում է. «Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար ու նաև` նրա բարեգործական գործունեությունը: Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին` մի՛ շահարկեք այդ թեման: Հարցը, խնդրում եմ, համարել փակված: Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. ես թույլ չեմ տա երրորդ կողմին օգուտներ քաղել ծագած խնդիրներից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում