«Լիվերպուլ»-ի հարձակվող Էնդի Քերոլը որոշել է չտեղափոխվել «Վեսթ Հեմ»: ESPN-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը չի ցանկանում վարձավճարով հանդես գալ անգլիական մյուս ակումբում:
Երեկ թիմերին հաջողվել էր համաձայնության գալ ֆուտբոլիստի՝ վարձավճարով տեղափոխության վերաբերյալ: Խաղացողը պետք է տեղափոխվեր 2 միլիոն ֆունտի դիմաց, իսկ եթե թիմը մնար Պրեմիեր լիգայում, ապա կարող էր, վճարելով 17 միլիոն, ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
Նշվում է, որ խաղացողի որոշման վրա ազդել է «Վեսթ Հեմ»-ի՝ եվրագավաթից դուրս մալու հանգամանքը:





































