Wednesday, 24 06 2026
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար

Իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ՀԱԿ երիտասարդների նկատմամբ

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:

Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից, և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Այդ թվում`

Երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է սույն գործով որպես տուժող և վկա ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա:

Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել:

Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալելու պահին ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից:

Բերման ենթարկելու, ինչպես նաև որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության:

Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:

Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպին ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում:

Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Այս ամենից զատ, մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ շատ ավելի ծանր դեպքերի առնչությամբ դատարանը կայացրել է նույնիսկ ազատազրկում չնախատեսող վճիռներ: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները մեր կողմից որակվում են որպես խտրական արդարադատության կիրառում:

Ընդդիմադիր հայացքների տեր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման վճռի կայացումը մեկ անգամ ևս փաստում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող բռնությունները և քաղաքական հալածանքները Հայաստանում ոչ միայն չեն դադարել, այլև նոր նախագահական ընտրությունների շեմին նոր որակ ու նոր դրսևորումներ են ստանում: Սա մի կողմից կարելի է դիտարկել որպես գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության մեջ վախի մթնոլորտի տարածման փորձ, իսկ մյուս կողմից՝ադմինիստրատիվ ռեսուրսի հիմնական ապահովող ռեպրեսիվ իրավապահ համակարգին՝անկաշկանդ գործելու հրահանգ:

Մենք` ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք արդարադատության հետ աղերս չունեցող նման վճռի կայացումը և ՀՀ իշխանություններից պահանջում`

Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ;

Վերջ տալ քաղաքական հետապնդումներին, հալածանքներին ու բռնություններին;

Հրաժարվել խտրական դատավարություններց և արդարադատության միտումնավոր նենգափոխման արատավոր պրակտիկայից:
Կոչ ենք անում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենց ուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հտապնդումները դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության»
նախագահ Իզաբելլա Սարգսյան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե»
նախագահ Նատալիա Մարտիրոսյան

Իրավունքիևազատությանկենտրոն
նախագահ ՎարդանՀարությունյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
նախագահ Լևոն Բարսեղյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
նախագահ Ստեփան Դանիելյան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակ» նախագահԱրթուրՍաքունց

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոնտրոն»գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում