Լոնդոնի Օլիմպիական խաղերի մինչև 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր բրազիլացի Ֆելիպե Կիտադին միջազգային օլիմպիական կոմիտեին իրեն նոր մեդալ տրամադրել:
Բանն այն է, որ նվաճած մեդալը մարզիկը ջարդել է ցնցուղ ընդունելիս: Այդ մասին տեղեկացնում է АР-ը:
Հիշեցնենք, որ մինչև 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի Արսեն Գալստյանը: