Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Ստեղծագործական պատմվածքի մրցույթ՝ «1988» խորագրով

Տեխնոլոգիաների աննախադեպ աճով և միաժամանակ գաղափարական խոր ճգնաժամով պայմանավորվածʽ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողնում բոլոր սուբյետների վրա՝ մշակույթների, սոցիալական համակարգերի, ազգերի, պետությունների և այլ կազմավորումների: Այդ ազդեցություններից մեկուսացված չէ Հայաստանը, որը, գտնվելով քաղաքակրթական տարբեր նախագծերի, մշակույթների, սոցիալական կառուցվածքների խաչմերուկում, համապատասխան ադապտացիոն մեխանիզմներով փորձում է հարմարվել կամ էլ հակադրվել այդ գործընթացներին:

Ինչպիսի՞ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում: Արդյո՞ք գլոբալ ու ետսովետական խնդիրներով է պայմանավորված ներկա արժեհամակարգային ճգնաժամը: Արդյո՞ք անհետ կորել է 1988 թվականի համազգային վերելքը, վերե՞լք էր դա արդյոք, ու ի՞նչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու, քաղաքակրթական հակոտնյա նախագծերի մեջ հաջող կերպով կողմնորոշվելու, դեպի նորարարական գաղափարները դառնալու ու Հայաստանի զարգացումն ապահովելու համար: Արդյոք վերաիմաստավորեցի՞նք մենք Հայաստանի անկախացման գործընթացն ու զարգացման վերջին քսան տարին:

Այս հարցերին պատասխաններ ստանալու նպատակով, ՍՄԻԼ հիմնադրամը հայտարարում է ստեղծագործական պատմվածքի մրցույթ՝ «1988» խորագրով:

Պատմվածքի ծավալը պետք է լինի 10000 բառի սահմաններում, շրիֆտը սիլֆայեն 14 տառաչափով, էջերը համարակալված, հեղինակի անունն ու կոնտակտային տվյալները՝ վերնագրից առաջ: Նկարների և նկարազարդումների, ինչպես նաև ավելի բարդ մուլտիմեդիաների օգտագործում որպես պատմվածքի մաս թույլատրելի է, եթե բխում է պատմվածքի մտահղացումից:

Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք, 2-րդ տեղի համար` 400 ԱՄՆ դոլարին համարժեք և 3-րդ տեղի համարʽ 300 ԱՄՆ դոլարին համարժեք: Մրցույթի հաղթողներին որոշելու է անկախ հանձնաժողովը, որը բաղկացած է լինելու ճանաչված գրականագետներից, հրապարակախոսներից ու մտավորականներից: Մրցույթի հաղթողները որոշվելու են պատմվածքների ստեղծագործական որակների հիման վրա: Պատմվածքների հանձման վերջնաժամկետը 2012թ. հոկտեմբերի 1-ն է:
Հաղթած պատմվածքները կհրապարակվեն, կթարգմանվեն անգլերեն և ռուսերեն, կտարածվեն ՍՄԻԼ Հիմնադրամի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև կընդգրկվեն հնարավոր այլ գործածումներում (ֆիլմի սցենար և այլն): ՍՄԻԼ հիմնադրամն իրավունք է վերապահում հրապարակել նաև չհաղթած պատմվածքները՝ իր հայեցողությամբ և հեղինակի համաձայնությամբ:
Պատմվածքները պիտի լինեն նախապես չհրապարակված, ներառյալʽ էլեկտրոնային հրապարակումը: Պատմվածքին կից պիտի ներկայացվեն հեղինակի տվյալները: Հեղինակն իրավունք ունի հանդես գալ կեղծանունով, եթե իր հետ կապի հնարավորությունը պահպանվում է:
Մրցույթին ներկայացված պատմվածքներն անմիջապես կտեղադրվեն ՍՄԻԼ հիմնադրամի կայքէջում, ընթերցողների գնահատականն ու մեկնաբանությունները ստանալու համար:

Պատմվածքները պետք է ուղարկվեն էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Հարցերի ու պարզաբանումների համար կարող եք զանգահարել Հովհաննես Հովհաննիսյանին` 010209963 հեռախոսահամարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում