Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին օգոստոսի 2-ին այցելելու է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ղասեմին Անկարայում հանդիպելու է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ: Ներկայումս Իրանը Թուրքիային օրական մատակարարում է 160,000 բարել նավթ և 26 միլիոն խորանարդ մետր գազ:
Երկու շաբաթ առաջ Ղասեմին հայտարարել էր, որ Իրանն ունի մի շարք նախագծեր, որոնք առնչվում են երկրի արևելքից Թուրքիայի տարածքով գազը դեպի Արևմուտք, այդ թվում նաև ԵՄ-ի երկրներ արտահանելուն:







































