«Հիզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը կոչ է արել իր կողմնակիցներին պատրաստվել Իսրայելի դեմ ռազմական գործողություններին: Այս մասին գրում է France Presse գործակալությունը: Հայտարարությունը Նասրալլահն արել է հեռուստաուղերձի ժամանակ, որը նվիրված էր «Հիզբոլլահի» առաջնորդներից մեկի` Աբբաս Ալ-Մուսավիի մահվան տարելիցին:
Նա հայտարարել է, որ առաջին նշանակետը Գալիլեան է (Իսրայելի՝ Լիբանանին սահմանակից շրջան): Նասրալլահը նշել է, որ այդ տարածքի գրավումն անհրաժեշտություն կլինի, եթե Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմ սկսվի: Նասրալլահի այս ուղերձը եղել է պատասխանը Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի այն հայտարարության, թե իսրայելական բանակը պատրաստ է մտնել Լիբանանի տարածք: