Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հետ սահմանային շրջաններ լրացուցիչ զորքեր է ուղարկել, հաղորդում է Reuters-ը: Գազիայնթեփից սահմանային Քիլիս մարզ է շարժվել շարասյուն, որի մեջ ներառաված են 20 միավոր զրահատեխնիկա, զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև հարյուրավոր զինծառայողներ:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանի վրա տեղակայել էին հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր, սակայն այնտեղ ընդհանուր նշանակության ուժերի տեսքով համալրումներ ուղարկելու մասին ոչինչ չէր հաղորդվում: Նոր զորքերի տեղակայման նպատակների մասին հստակ տեղեկություն առայժմ չկա:
Թուրքական Քիլիսից այն կողմ գտնվում է Հալեպ մարզը, որտեղ այժմ դաժան մարտեր են տեղի ունենում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ կլինեն հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, եթե այնտեղ հիմնավորվեն Քրդստանի աշխատավորական կուսակցւթյան զինյալները, որը Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական: Բացի այդ, թուրքական մամուլի հաղորդմամբ՝ չի բացառվում, որ Թուրքիան ներխուժի Սիրիա՝ այնտեղ ստեղծելով բուֆերային գոտի այն դեպքում, երբ փախստականների թիվը գերազանցի 100 հազարը:
Այս պահին Թուրքիայի փախստականների ճամբարներում կա շուրջ 44 հազար փախստական: Այսօր ավելի վաղ հաղոդվում էր, որ վերջին օրերին Հալեպից փախել է շուրջ 200 հազար մարդ: Նրանց մի մասը, չի բացառվում, որ ապաստան կգտնի հենց Թուրքիայում:











































