Forbes ամսագիրը կազմել է 50 ամենահայտնի ու ամենահարուստ աստղերի վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականում է երգիչ Ստաս Միխայլովը, թենիսիստուհի Մարիա Շարապովան երկրորդ տեղում է, իսկ պատվավոր եռյակը եզրափակում է Ալլա Պուգաչովան:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս Forbes-ի մասնագետները հաշվի են առել երեք գործոն` տարեկան եկամուտը (2010թ. հուլիսի 1-ից 2011թ. հուլիսի 30-ը), մամուլի ուշադրությունը ու օգտատերերի հետաքրքրությունը վերջիններիս հանդեպ «յանդեքս» որոնման համակարգում:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում կան նաև հայեր` 32-ամյա դերասան Միխայիլ Գալուստյանը (35-րդ հորիզոնական) և հաղորդավար, շոումեն 38-ամյա Գարիկ Մարտիրոսյանը (41-րդ հորիզոնական):
Միխայիլ Գալուստյանը վաստակել է 2.7 մլն դոլար ու «Յանդեքսում» փնտրվել է 1,18 մլն անգամ: Նա մամուլում հիշատակվել է 245 անգամ: Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը վաստակել է 2.8 մլն դոլար, «Յանդեքսում» որոնվել է 0,79 մլն անգամ: Նրա անունը մամուլում հիշատակվել է 201 անգամ:
Օրինակ` Ստաս Միխայլովի անունը «Յանդեքսում» ամենաշատ որոնվածն է: «Յանդեքսում» 4-րդ հորիզոնականում է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը` 8.3 մլն հարցումով, ինչը մի փոքր ավելի է նախկին կնոջից` Ալլա Պուգաչովայից (7.1 մլն հարցում):
Սոբչակն իր 2.8 մլն դոլար բյուջեով աղյուսակում գրավում է 22-րդ հորիզոնականը:
Աստղերից ամենահարուստը Մարիա Շարապովան է` տարեկան 24.8 մլն դոլարով: Ստաս Միխայլովը վաստակել է 20 մլն դոլար, իսկ բարեկեցությամբ երրորդ տեղն է զբաղեցրել հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը` 12 մլն դոլար:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաև երգիչ Գրիգորի Լեպսը (տարեկան 12 մլն դոլար), ռեժիսոր Նիկիտա Միխալկովը (2.7 մլն դոլար), երգիչներ Դիմա Բիլանը (5.2 մլն դոլար), Նիկոլայ Բասկովը (6.4 մլն դոլար):









































