Հուլիսի 29-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ:
Սումիո Էդիմուրան 2011թ. սեպտեմբերին 3-ին ՀՀ Նախագահի Հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սումիո Էդիմուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնել է
Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը









































