Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը երեկ տեղի ունեցած պատարագի ժամանակ հավատացյալներին կոչ է արել խելամտության և զերծ մնալ մոտեցող խորհրդարանական ընտրությունների ֆոնին միմյանց վիրավորելու փորձերից.
«Մոտենում են խորհրդարանական ընտրությունները: Ես բոլորին իմաստնության կոչ եմ անում: Խնդրում եմ միմյանց չասել ամոթալի բառեր: Այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մարդը կարող է գործել ինչպես բավականաչափ բարություն, այնպես էլ՝ բավականաչափ չարություն:
Իշխանություն ունեցող մարդը կարող է անել ևʼ շատ լավ, ևʼ շատ վատ բաներ: Դրա համար էլ եկեʼք խնդրենք աստծուն, որ բոլորը բարություն գործեն: Թող աստված լինի մեր ուսուցիչը: Եթե մենք հուսով լինենք և վստահենք աստծուն, ապա ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իլյա 2-րդը, մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների մոտեցումը, հայտարարել էր, որ այսօր Վրաստանի բնակչությունը քաղաքականացված է: