Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կիրակի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, խոստանալով անել ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանեն եվրոգոտին, հաղորդում է BBC-ն:
Երկու օր առաջ համանման հայտարարությամբ հանդես էին եկել Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Անցած շաբաթ Եպրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հայտարարություն էր արել այն մասին, որ բանկը հնարավոր ամեն բան կանի եվրոն պահպանելու համար:








































