Եգիպտոսի ներքին զորքերից մոտ 500 գեներալ է հեռացվել, 3.8 հազար բարձրաստիճան սպաներ տեղափոխվել են այլ պաշտոնների, կիրակի օրը հաղորդել է Եգիպտական ՆԳՆ ղեկավար Մուհամմեդ Իբրահիմը:
«Նախարարությունում տեղի ունեցող փոփոխությունների քաղաքականության շրջանակներում ներքին զորքերի 454 գեներալ տարբեր պատճառներով ավարտել են իրենց ծառայությունը, իսկ 3.8 հազար բարձրաստիճան սպա տեղափոխվել է այլ պաշտոնի»,- Կահիրեում մամլո ասուլիսի ժամանակ ասել է նախարարը:
Նրա խոսքերով՝ 529 գեներալ շարունակում է ծառայությունը ՆԳՆ-ում: Իբրահիմը հստակեցրել է, որ նախարարությունում կատարվող ներկայիս փոփոխությունները պատմության և Եգիպտոսի ՆԳՆ-ում ամենամեծածավալն են:
«Նախագահ Մուհամմեդ Մուրսին ընդամենը ծանոթացել է նախարարության կրճատման ծրագրերի հետ և նայել է սպաների փոփոխությունների ցուցակը, սակայն ոչ մի կերպ չի խառնվել գերատեսչությունում տեղի ունեցող փոփոխություններին»,- ասել է Եգիպտոսի ՆԳՆ ղեկավարը:
«Ներկայիս փոփոխություններն ուղղված են բացառապես ՆԳՆ բոլոր ստորաբաժանումների գործունեությունը արդյունավետ դարձնելուն»,-ասել է Եգիպտոսի ՆԳ նախարարը:









































