Օքսֆորդի համալսարանը տրանսգենդերային ուսանողների խնդրանքով փոխել է խիստ ակադեմիական դրես-կոդը, հաղորդում է BBC-ն:
Հաջորդ շաբաթվանից քննություններ հանձնելիս և պաշտոնական միջոցառումների հաճախելիս ուսանողներն այլևս ստիպված չեն լինի կրել պաշտոնական հագուստ, որն ավանդական է համարվում նրանց բիոլոգիական սեռի համար:
Դա նշանակում է, որ տղամարդիկ կարող են կրել կիսաշրջազգեստներ և գուլպաներ, իսկ կանայք`կոստյումներ և թիթեռափոխկապներ:
Հին կանոնների համաձայն՝ արական սեռի ուսանողները պետք է անպայման կրեին մուգ կոստյում, սև կոշիկներ, սպիտակ թիթեռափողկապ և սպիտակ վերնաշապիկ: Կանայք պետք է կրեին մուգ կիսաշրջազգեստ կամ տաբատ, սպիտակ շապիկ, սև գուլպաներ և պարանոցին կրեին սև ժապավեն:
Տրանսգենդերն այն մարդն է, ում գենդերային ինքնությունը կամ գենդերային ինքնաարտահայտումը չի համընկնում իր բիոլոգիական սեռի հետ: Այս գիտաբառը (տերմինը) միավորում է տրանսսեքուսալիստներին, տրանսվիստիտներին, անդրոգիններին, ինտերսեքսուալներին, բիգենդերներին և ագենդերներին:










































