Փորձելով ներկայացնել, թե որքան կարող է օգտակար լինել Apple -ի հանճարը՝ համակարգչային ընկերությունը թողարկել է երեք նոր գովազդ, որոնց միջոցով Apple-ի հաճախորդը որպես հիմար է ներկայացվում:
Digital Trends-ը հաղորդում է, որ գովազդները թողարկվել են Օլիմպիական խաղերի ժամանակ: Դրանց նպատակն է ցույց տալ, թե որքան խելացի են Apple-ի աշխատակիցները Apple Genius-ում:
Բայց գովազդներից երկուսում, սպառողները ներկայացված են այնպես, որ նրանք անգամ չգիտեն՝ ինչպես են աշխատում այնպիսի պարզ ծրագրեր, ինչպիսին են iPhoto-ն կամ iMovie-ն:
Մինչդեռ ամեն ինչ կարծես թե արված է հումորային տարբերակով, բայց, այնուամենայնիվ, կարող է վիրավորական լինել ընկերության երկրպագուների համար:









































