Հռոմում «ապագայի տաքսիներ» կստեղծվեն. այդ մեքենաները կաշխատեն արևի էներգիայով և էլեկտրականությամբ: Էլեկտրամեքենաները կլիցքավորվեն Radio Taxi 3570-ի սպասարկման կենտրոնում տեղակայված ֆոտոգալվանական մեթոդով ստեղծված էներգիայով: Մեքենան կսպասարկվի նաև կազմակերպության գրասենյակի, տեխսպասարկման, ավտոլվացման և այլ հաստատությունների կողմից: Նախագիծը ստացել է «Կանաչ ճանապարհ» անվանումը:
Նոր տեսակի առաջին 20 տաքսիները քաղաքի փողոցներում կհայտնվեն 2013-ին, գրում է Travel.ru-ն:











































