Ըստ բժիշկների` հերթափոխով աշխատող մարդկանց համար մեծ է սրտի նոպայի կամ ինսուլտի հավանականությունը: Այդ մասին են վկայում հերթափոխով աշխատող 2 մլն մարդու հետազոտության արդյունքները: Նրանց 25%-ը բախվել է այդ խնդրին, գրում է MedDaily-ն:
Ավելի վատ է գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց համար. նրանց 41%-ը ենթակա է այդ վտանգին: Հերթափոխով աշխատանքը նաև կապված է վնասակար սովորությունների, քիչ շարժվելու, վատ քնի հետ: Իսկ այս ամենը, իր հերթին, վատ է անդրադառնում առողջության վրա: