Գորիի ռազմական հոսպիտալում մահացել է Աֆղանստանում վիրավորված վրացի զինվորականը: Ինչպես հաղորդում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը` մահացել է 1984թ-ին ծնված Կապրալ Գիվի Պանցուլայը:
Կապրալ Պանցուլայը 2012թ- հունվարին վիրավորվել էր աֆղանական Գիլմենդ գավառում: Վիրավորվելուց հետո նա կոմայի մեջ է եղել: Սկզբում վրաց զինվորականը բուժում է ստացել ԱՄՆ-ում և Գերմանիայում, հետո նոր տեղափոխվել է վրացական հոսպիտալ: Ըստ հոսպիտալի աշխատակիցների` Պանցուլայը մահացել է երեկ:
Նա 16-րդ վրացի զինվորականն է, ով մահանում է Աֆղանստանում վիրավորվելու հետևանքով:









































