Հուլիսի 18-ին Դամասկոսի արվարձաններից մեկում ձերբակալված երկու իտալացի տեխնիկներն ազատ են արձակվել, իրենց լավ եվ զգում և շուտով հայրենիք կվերադառնան: Այսպիսի հաղորդագրություն է տարածել Իտալիայի արտգործնախարարության ճգնաժամային կենտրոնը:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ` Օրիանո Կանտանիի (64 տարեկան) և Դոմենիկ Թեդեսկի (36 տարեկան) մասնակցությամբ, որում ասվում է, որ նրանց առևանգել էին ընդդիմադիրները, ազատել` կառավարական զորքերը:
Իրենք` իտալացիները սկզբում հրաժարվել էին խոսել այդ մասին, բայց հետո նշել են, որ իրենց առևանգել էին «զինված ահաբեկչական խմբավորման» անդամները, ազատել` սիրիական ազգային բանակի զինծառայողները:
Հռոմում նրանց սպասվում է հարցաքննություն դատախազությունում, ինչպես նաև հանդիպում լրագրողների հետ: