Նյու Յորքի ոստիկանական վարչությունը խոստացել է արդեն եկող շաբաթվա ընթացքում գործարկել համընդհանուր տեսավերահսկողության համակարգը, որի շնորհիվ իշխանությունները հնարավորություն կունենան ճանաչելու հանցագործներին և հավանական ահաբեկիչներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նախատեսվում է, որ ավտոմատացված համակարգը կարողանալու է ոչ միայն ճանաչել անձանց,այլև որոշել հանցագործության կատարման պահը: Այդ մասին նա անմիջապես կհայտնի ոստիկան-օպերատորին:
Հարկ է նշել, որ Նյու Յորքի ոստիկանությունը կտրուկ քննադատության է ենթարկվել քաղաքի իսլամիստական կազմակերպությունների կողմից:
Ոստիկանական վարչության ղեկավար Ռեյդոմ Քելիի խոսքերով` քննադատությունն անհիմն է, քանի որ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո քաղաքում կանխվել է 14 ահաբեկչություն: