Ինչպես հաղորդում է RBK-ն, Հարավկորեական ավտոմեքենաշինական Hyundai կոնցեռնը հայտարարել է ԱՄՆ շուկայից Santa Fe և Sonata մոդելների 220 հազար ավտոմեքենաները հետ կանչելու մասին: Պատճառը անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրն է: Բանն այն է, որ անվտանգության բարձիկը կարող է ավտոպատահարի ժամանակ չբացվել:
Ինչպես պարզվել է, անվտանգության բարձիկը ուղևորին չի ընկալում, եթե վերջինս կարճահասակ է: Խոսքը գործարանային թերության մասին է: Hyundai-ն անսարքությունը կվերացնի անվճար:
Դրան զուգահեռ` 2012/2013թթ. մոդելային շարքի 22 հազար մեքենաների անվտանգության բարձիկները կարող են աշխատել առանց խնդիրների:
Կոնցեռնի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում` վերոնշյալ թերության պատճառով վարորդներ տուժե՞լ են, թե՞ ոչ:









































