Thursday, 04 06 2026
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի

Ո՞ւմ կզիջի Սերժ Սարգսյանը

Հայաստանի քաղաքական կյանքում ստեղծվել է բավական հետաքրքրական մի իրավիճակ:

Այդ հետաքրքրականությունն այն է, որ երկրի գործող նախագահն առաջին անգամ հայտնվել է մի վիճակում, երբ նրա շահը բացարձակապես չի ներդաշնակվում և ոչ մի քիչ թե շատ նշանակալից քաղաքական ուժի շահի հետ: Համենայնդեպս այսօր այնպիսի մի վիճակ է, որ բոլոր քիչ թե շատ նշանակալից և ծանրակշիռ ուժերից միայն ՀՀԿ-ն է, որ Սերժ Սարգսյանին կողքին է: Իսկ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» և նույնիսկ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» Սերժ Սարգսյանի հետ աշխատում են գործ չունենալ, նրան սատարող կամ նման հայտարարություններ չանել, գոնե հրապարակավ:

Շատերը կասեն «բա ՕԵ՞Կ-ը»: Սակայն կրկնենք, որ մենք խոսում ենք քաղաքական ուժերի մասին. քաղաքական և ուժերի մասին:

Հետևաբար վերադառնալով քաղաքական ուժերին` փաստենք, որ Կոնգրեսի պարագայում Սերժ Սարգսյանի կողքին չլինելը և նրա հետ շահեր չկիսելը ինքնին պարզ իրավիճակ է: «Ժառանգության» պարագայում, թերևս, նույնպես: Իսկ ահա Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը», լինելով «ծպտյալ» և բացահայտ իշխանական ուժեր, այսօր հեռանում են Սերժ Սարգսյանից: Նրանց շահերը չեն համատեղվում: Ավելին, չեն համատեղվում նույնիսկ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի շահերը, քանի որ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի թիմ ասվածը ամենևին էլ ՀՀԿ-ն չէ, կամ Սերժ Սարգսյանի կուսակցությունը դե ֆակտո ամենևին էլ ՀՀԿ-ն չէ:

ՀՀԿ-ն այսօր գործիք է, որ ընդամենը օգտագործվում է Սերժ Սարգսյանի իրական թիմի կողմից: Այդպիսով, Սերժ Սարգսյանը մնում է, ըստ էության, մենակ: Այդպիսի իրավիճակ Հայաստանում, թերևս, աննախադեպ է, որովհետև թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում նման իրավիճակ չի եղել, երբ գործող նախագահի ու գոնե մեկ քաղաքական ուժի շահ ռազմավարական իմաստով չհամընկնի և ներդաշնակ չլինի: Նույնիսկ անկուսակցական Քոչարյանի պարագայում կային ուժեր` Դաշնակցություն և ՀՀԿ, որոնց շահերը Քոչարյանի շահերի հետ բավական համընթաց էին և համահունչ:

Այսինքն` այս տեսանկյունից Հայաստանում ներկայումս աննախադեպ իրավիճակ է: Այդ վիճակի առանձնահատկությունն այն է, որ զիջող պետք է լինի Սերժ Սարգսյանը, և ներքաղաքական ուժերից ինչ-որ մեկին ինչ-որ հարցում զիջելու գնով նա անպայման պետք է գտնի հուսալի շահընկեր, որովհետև ներկայիս, ըստ էության, միայնակ պարագայում նա կանգնած է ներքաղաքական սուբյեկտից ակնթարթային ձևով օբյեկտի վերածվելու անշրջելի վտանգի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում