ՌԴ-ն չի կատարի ԵՄ-ի` Սիրիայի դեմ ուղղված որոշումը ու չի տա իր համաձայնությունը` խուզարկելու ռուսական դրոշի տակ լողացող նավերը: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
ԵՄ-ն հուլիսի 23-ին որոշում էր կայացրել Սիրիայի դեմ կիրառել պատժամիջոցների 17-րդ փաթեթը:
«Մենք մտադիր չենք մասնակցել ԵՄ-ի որոշման հետ կապված միջոցառումներին` ուղղված Սիրիայի դեմ, այդ թվում` չենք քննարկի դիմումը ու համաձայնություն չենք տա ռուսական դրոշի ներքո լողացող նավերի խուզարկությանը, նաև` այլ սահմանափակող միջոցներին»,- ասվում է Լուկաշևիչի` ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղակայված մեկնաբանության մեջ:









































