Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը դադարեցրել է արտասահման մեկնող երկրի քաղաքացիներին արժույթ վաճառել: Մինչ այդ կառավարությունն արտասահման մեկնող երկրի քաղաքացիներին արժույթ էր վաճառում շուկայականից մոտ 40 տոկոս ցածր գնով:
Վերջին շրջանում Իրանը սկսել է օգտագործել արտահանման ու ներկրման ժամանակ արժույթի փոխանակման եռամակարդակ փոխարժեք: Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ արտարժույթով գնումները բաժանվելու են 5 կատեգորիաների՝ հիմնված առաջնահերթությունների վրա: Իրանի արժույթ ռիալը դոլարի հանդեպ անկումը սկսել է ձմռանը և վերջին 6 ամսվա ընթացքում կորցրել է ինքնարժեքի 40 տոկոսը:











































