Չինաստանի արևելքում շաբաթ առավոտյան բախումներ են տեղի ունեցել բնապահպանների և ոստիկանների միջև: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով սեփական ֆոտոլրագրողին:
Անկարգությունները սկսվել են Ցիդուն քաղաքում: Մի քանի հազար մարդ, որոնք բողոքում են թղթի գործարանի աշխատանքների պատճառով շրջակա միջավայրի աղտոտման դեմ, հավաքվել էին տեղի կառավարության շենքի մոտ: Նրանք ներխուժել են գրասենյակներ և իրենց հետ տարել ալկոհոլով շշեր և ծխախոտներ, որոնք պաշտոնյաները հաճախ որպես կաշառք են ստանում:
Ցուցարարները շրջել են նաև երկու ավտոմեքենա:
Տեղի ժամանակով ժամը 9:00-ին դեպքի վայր են ժամանել զինված ոստիկանների ստորաբաժանումներ, որպեսզի վերահաստատեն կարգուկանոնը:
Տուժածների կամ ձերբակալվածների մասին առայժմ տեղեկություններ չկան:








































