Thursday, 16 05 2024
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

ԲՀԿ-ի վերջին հրաժեշտը գործադիրին. մամուլ

«ԲՀԿ-ական փոխնախարարներն ու փոխմարզպետները երեկ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: Նախորդ համարում մենք գրել էինք՝ առաջիկայում սպասվում է, որ կառավարությունից «կառուցողական ընդդիմության» ներկայացուցիչներին կհրահանգեն լքել պաշտոնները: Չլինելով կոալիցիայի անդամ՝ նրանք երկու ամիս մնացին իրենց տեղերում, մինչդեռ ԲՀԿ-ն բոյկոտել էր Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը և հրաժարվել կոալիցիա կազմել, ինչից հետո, բնականաբար, ԲՀԿ-ական նախարարները հանձնեցին պորտֆելները»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Դրան պետք է հետևեին նաև փոխնախարարները: Բայց վերջիններս համառորեն շարունակում էին մնալ, մինչև կառավարությունից չստիպեցին ազատել պաշտոնները: Եվ մինչ օրս ԲՀԿ-ն չէր կարողանում հոդաբաշխ խոսք ասել, թե ինչու փոխնախարարները չեն հեռանում իիենց կողմից այդքան քննադատված կառավարությունից:

Հանկարծ երեկ, երբ արդեն ուզած-չուզած պետք է հեռանային՝ «սեփական դիմումի համաձայն», կուսակցությունից մի զավեշտալի հաղորդագրություն տարածվեց, որի համաձայն, իբր նախարարների՝ երկրի հոգսերով մտահոգ տեղակալները պետք է ավարտին հասցնեին իրենց կիսատ թողած գործերը. «2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություննեիից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց՝ չմասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը` մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարա-կանների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել և տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը»:

Ստացվում է, որ ԲՀԿ-ական տեղակալներն ավելի մեծ գործառույթներ են ունեցել, քան նախարարները: Եթե նախարարները կարող էին նոր կառավարության ձևավորումից հետո, օրերի ընթացքում, հրաժարվել պաշտոններից, ապա փոխմարզպետներին ու փոխնախարարնեիին անխուսափելի էր մնալ ու պաշտոնավարել մինչև հուլիսի 27-ը: Նրանք, պարզվում է՝ ողջ գերատեսչության առանցքն են եղել և միայն երեկ, բարեհաջող ավարտելով կիսատ գործերը, հանգիստ խղճով ազատման դիմումներ գրեցին: Այս հայտարարության տակ ստորագրել են արտակարգ իրավիճակնեիի փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, կապի և տրանսպորտի փոխնախարար Ռուբեն Սինոյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռիի փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը և Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը: Մինչդեռ նախօրեին նույն գյուղփոխնախարար Վարդան Կարապետյանը չկարողացավ բացատրել, թե իրենք ինչու են շարունակում աշխատել կառավարման մարմիններում: Իսկ ընդհանրապես տեղակալների մնալու մասին ասում էին, թե հանձնվել են կառավարության քմահաճույքին և կմնան այնքան, մինչև իրենց ասեն՝ գրեք դիմումները: Իհարկե, գործադիրից դուրս մղելով՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին «քաղաքական ապաստան» կտրամադրի համայնքապետերի պաշտոններում: Ինչ վերաբերում է թափուր պաշտոններին, ապա երեկ մեզ հայտնի դարձավ, որ դրանք առաջիկա քսան օրերի ընթացքում կհամալրվեն նոր կադրերով:

ՀԳ – Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Գեղարքունիքի ՀՀԿ-ական փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը: Ձեռքի հետ մի անցանկալի կադրից էլ ազատվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում