Սիրիացի ապստամբները հուլիսի 27-ին հայտարարել են Բաշար Ասադի հարյուրավոր կողմնակիցներին` “Շաբիխա” կառավարամետ ջոկատի անդամներին, գերի վերցնելու մասին, հաղորդում է Agence France-Presse-ը:
Համաձայն այդ տվյալների՝ ավելի քան 100 մարդ գերի է ընկել Հալեպ քաղաքի հյուսիսային արվարձաններում տեղի ունեցող մարտերի ժամանակ: Youtube-ում տեսագրություն է հայտնվել, որտեղ գերիները նկարահանված են ինչ-որ շինության բակում նստած:
Մարտի մասին մանրամասն տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ գրեթե միաժամանակ Հալեպի հյուսիսում ապստամբները կառավարական զորքերից խլել են զորամասը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, սիրիական բանակը և ապստամբները դեպի Հալեպ են ուղղում բավականաչափ զորքեր` հանուն քաղաքի պատրաստվելով վճռական մարտի: AFP գործակալության աղբյուրներն ավելի վաղ հաղորդել էին, որ թաղամասերի գրոհը, կարող է սկսվել հուլիսի 27-ին կամ 28-ին:









































