Մկանը ոչնչացնելու փորձի ժամանակ կանադացին հրացանով պատահաբար կրակել է ինքն իրեն: Միջադեպի հետևանքով 40-ամյա Դեյլ Ուիթմելը լուրջ վնասվածքներ չի ստացել` միայն ճակատի մաշկն է վնասվել: Ինչպես տեղեկացնում է Orange News-ը, տղամարդը փորձել է մկանը սատկացնել հրացանի կոթով՝ չիմանալով, որ հրացանը լիցքավորված է:
Կրծողին հարվածելու ժամանակ հրացանը կրակել է՝ պատճառելով նրան քերծվածքներ: Տղամարդուն տեղափոխել են բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել: Մկան ճակատագրի մասին տեղեկություններ չկան:
Դեյլ Ուիթմելը առաջինը չէ, որը տուժել է կրծողին ոչնչացնելու սեփական անհաջող փորձի հետևանքով: 2011-ի գարնանը ամերիկյան Իլինոյս նահանգի բնակիչը սկյուռին բռնելու համար սեփական տունը պատահաբար հրդեհել էր:











































