Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Արման Դավթյանին և կնոջը ծեծի ենթարկած ոստիկանները մնում են անպատիժ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն տեղեկացնում է, որ Արման Դավթյանին 2011թ. հունիսի 14-ին կնոջ հետ տնից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին: Գիշերը պահել են ոստիկանությունում, թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, մի քանի անձինք ռետինե մահակներով և մանրահատակով Արման Դավթյանին ենթարկել են ծեծի, հարվածից ձախ ձեռքի մատերը կոտրվել են, հետագայում մարմնի տարբեր մասերում սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով, բռնություններ են կիրառվել նաև կնոջ նկատմամբ: Այդ ամենը կատարվել է Ա.Դավթյանից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Ֆիզիկական և հոգեբանական ճնշումների տակ, ցանկալի ցուցմունքներ կորզելուց հետո, կնոջը ազատ են արձակել:

Անմարդկային վերաբերմունքը շարունակվել է նաև Ա.Դավթյանին ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելուց հետո: ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում Ա.Դավթյանը քննչական գործողությունների համար դուրս է բերվել 3 անգամ: Դուրս բերման ժամանակահատվածը առաջին անգամ տևել է 14 ժամ 40 րոպե, երկրորդ անգամ 15 ժամ 45 րոպե, իսկ երրորդ անգամ 9 ժամ 45 րոպե: Ա.Դավթյանի նկատմամբ քննչական գործողությունները կրել են տևական և իրար հաջորդող բնույթ, այդ գործողությունները կատարվել են նաև գիշերային ժամանակ, որի ժամանակ նույնիսկ չի ապահովվել քնելու համար նախատեսված 8 ժամը:

Ա.Դավթյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանելու համար ՁՊՎ-ից դուրս է բերվել հունիսի 18-ին, սակայն այնտեղ ընդունվել է միայն հունիսի 19-ին, իսկ թե այս ժամանակահատվածում որտեղ և ինչ պայմաններում է գտնվել Ա.Դավթյանը` անհայտ է: Ա.Դավթյանի մարմնական վնասվածքները արձանագրված են և ՁՊՎ-ի, և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրանցամատյաններում, որի համաձայն` մեջքին արձանագրվել են քերծվածքներ և կապտուկներ, ձախ սրունքի շրջանի այտուցներ, հետին մակերեսի քերծվածքներ, մեջքի շրջանի վերքեր` քերծվածքներով:

Երբ Արման Դավթյանը բողոք է ներկայացրել իր նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ, ոստիկանության նույն Մաշտոցի բաժնի աշխատակիցները կնոջը տնից բերման են ենթարկել և սպառնալիքների տակ ստիպել , որ ցուցմունք տա, թե իբր իրենց նկատմամբ ոստիկանությունում բռնություն չի կիրառվել:

Թեև Ա.Դավթյանը ձերբակալվել է 2011թ. հունիսի 14-ին, սակայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է միայն 2011թ. հունիսի 18-ին` 4 օր հետո: ՀՀ Սահմանադրության համաձայն` եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Սրանից հետևում է նաև, որ անձը եղել է ապօրինի ազատազրկման մեջ:

Չնայած այս ակնհայտ ապացույցներին, հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է հարուցել քրեական գործ, իսկ առաջին ատյանի (դատավոր` Գ.Կարախանյան) և վերաքննիչ (դատավոր`Մ.Ռեհանյան ) դատարաններն էլ գտել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Ներկա դրությամբ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ սույն գործով պատշաճ քննություն չի կատարվել, պետական մարմինների կողմից անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել իրականությունը բացահայտելու համար, իսկ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հիմնվել են շուտափույտ ենթադրությունների վրա` քննության դադարեցման համար:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, ազատությունից ապօրինի զրկման ցանկացած դրսևորում, ինչպես նաև պետական մարմինների ու դատարանների կողմից ցուցաբերված անգործությունը և հույս է հայտնում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ կիրականացնի արդարադատություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում