GOBankingRates ֆինանսական-խորհրդատվական պորտալը հրապարակել է աշխարհի 50 ամենահասանելի երկրների ցանկը, որտեղ ապրելու ծախսերը նվազագույնն են, և ուր արժե մեկնել՝ հնարավորինս քիչ ծախսեր կատարելու համար:
Նոր վարկանիշային ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը: Հայաստանից անմիջապես հետո Ադրբեջանն է: Վրաստանը զբաղեցնում է 16-րդ տեղը:
Ամենահասանելի երկրների ցանկում առաջատարներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Պակիստանը:
Գնահատականները տրվել են հինգ հիմնական ցուցանիշների հիման վրա՝ գնողունակության, բնակարանների վարձակալության ցուցանիշեր, սննդամթերքի, կյանքի արժեքի և ռեստորանների գների ինդեքսներ: