Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

«Նման հարկային քաղաքականություն չի կիրառվում այլ երկրների նոտարական համակարգում»

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախարար նշանակվելուն պես որոշեց «բարեփոխել նոտարիատի համակարգը»: Իսկ այս տարվանից ուժի մեջ մտավ «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը սահմանում է նոտարի կողմից մատուցված  ծառայությունների հարկի նոր չափը: Ըստ այդմ` նոտարը վճարում է եկամտի 20 տոկոսը: Այս և այլ հարցերի շուրջ է «Առաջին լրատվական»-ի զրույցը Կենտրոնի նոտար Մարինե Մանուկյանի հետ:

 – Տիկին Մանուկյան, ճի՞շտ է, որ նոտարները, հատկապես մարզերում աշխատող, 20 տոկոս եկամտահարկի վճարման հետ կապված որոշակի խնդիրներ ունեն:

 – Մեր ունեցած տեղեկություններով` Ազգային ժողովում վերոնշյալ օրենքի նախնական քննարկումները  եղել են 10-12 տոկոսի շուրջ, սակայն վերջնական տարբերակում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց շրջանառվող հարկի չափը սահմանվել է 20 տոկոս: Արդյունքում ոչ միայն մարզերի, այլ նաև Երևան քաղաքի նոտարների մեծ մասն ունեն խնդիրներ, քանի որ նոտարների գերակշիռ մասն աշխատում է վարձակալած տարածքներում բոլոր նոտարներն իրենց միջոցներով են ձեռք բերում նյութատեխնիկական, տրանսպորտային և այլ գրասենյակային պարագաներ, որպես գործատու են հանդիսանում նոտարական գրասենյակի աշխատակիցների համար, և եթե շրջանառությունից առանց ծախսերն հանելու վճարվի 20 տոկոսի չափով հարկ, ապա մեծ թվով նոտարական գրասենյակներ կկանգնեն խնդրի առաջ:

 Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ քաղաքացիներին իրավաբանական ծառայություն մատուցող այլ խմբերի նկատմամբ կիրառվում է անհամեմատ ավելի մեղմ հարկային քաղաքականություն: Նաև ուսումնասիրելով Նոտարական համակարգի միջազգային և տարածաշրջանային փորձը` ակնհայտ է դառնում, որ նման հարկային քաղաքականություն չի կիրառվում այլ երկրների նոտարական համակարգում:

 – Ի՞նչ ազդեցություն է ունեցել նոտարի աշխատանքի վրա այն հանգամանքը, որ նրանցից որոշ գործառույթներ վերցվել և տրվել են կադաստրին, և որքանո՞վ  է ավելի պաշտպանված քաղաքացին նոտարին  դիմելով:

 – Ոչ թե «վերցրեցին տվեցին», այլ 2012 թվականին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեջ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, որի արդյունքում անշարժ գույքի հետ կապված գործարքները, որոնք կնքվում են կառավարության կողմից սահմանված նմուշային ձևերով` ենթակա չեն պարտադիր նոտարական վավերացման և կարող են կնքվել անշարժ գույքի կադաստրի սպասարկման գրասենյակներում: Ցանկանում եմ նշել, որ տվյալ դեպքում կադաստրի համապատասխան աշխատակցի ներկայությամբ կողմերը պարզապես ստորագրում են նմուշային ձևի տակ: Տարբերությունն ակնհայտ է. նոտարի ստորագրությամբ և կնիքով վավերացված փաստաթուղթը ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ: Քաղաքացու կողմից նոտարին ներկայացվող փաստաթղթերը (լիազորագրեր, տեղեկանքներ, վկայականներ և այլն) նոտարի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում բանավոր կամ գրավոր հարցումներով նոտարը հավաստիանում է այս կամ այն փաստաթղթի օրինականության մեջ, որի արդյունքում հայտնաբերում և կանխում է բազմաթիվ կեղծ փաստաթղթերի հիման վրա կատարվող գործարքները: Այնուամենայնիվ,   քաղաքացին ունի ընտրության իրավունք, և սա նույնպես կարելի  է համարել բարեփոխում:

 – Որպես նոտար, Ձեր կարծիքով` օրենսդրական վերջին փոփոխությունները ի՞նչ ազդեցություն են ունեցել նոտարների աշխատանքի վրա, և արդյո՞ք դրանք բարեփոխումներ են, ինչպես պնդում են արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

– Բնականաբար, այո, դրանք բարեփոխումներ են: Վերջին տարիներին  նոտարիատի բնագավառում արդեն իսկ իրականացվել են որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում նոտար դառնալու ընթացակարգերը որոշակիորեն ազատականացվել են, կառավարության որոշմամբ փոփոխվել են սահմանված ծառայության սակագները` նվազեցնելով նախկինում առկա միջակայքերը: Բոլոր նոտարական գրասենյակներում տեսանելի վայրերում փակցվել են յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները և պետական տուրքի վճարները: Նոտարների կողմից ապահովված է վճարումների ընդունում, ինչպես փոխանցման, այնպես էլ կանխիկ եղանակով: Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի հայեցակարգի ներդրմամբ, անմիջական կապ ունենալով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, ՔԿԱԳ մարմինների, ոստիկանության հետ և հնարավորություն ունենալով  նոտարական գործողությունների կատարման համար մի շարք անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով` նոտարը հնարավորություն կունենա սեղմ ժամկետներում անցնել մեկ պատուհան սկզբունքով ծառայությունների մատուցմանը: Որպես բարեփոխում հարկ եմ համարում նշել նաև նոտարական գործարքների վավերացման համար նախկինում եղած տարածքային սահմանափակումների վերացումը, ինչը նշանակում է, որ մարզերի և Երևան քաղաքի բնակիչները կարող են իրենց հայեցողությամբ ընտրել, թե որտեղ կատարել գործարքը, Երևան քաղաքում ժառանգության իրավունքի ձևակերպման ապակենտրոնացումը, որը նախկինում կենտրոնացված էր Բաղրամյան 1 փակուղի հասցեում գտնվող նոտարական գրասենյակում, որն էլ իր հերթին առաջացնում էր մեծ հերթեր,  նոտարական թարգմանիչներով նոտարական գրասենյակներն ապահովելը, նոտարների հաստիքների ավելացումը, որը նույնպես նպաստեց նոտարական գրասենյակներում նախկինում առկա հերթերի վերացմանը: Առավել ակտիվ սկսեց գործել Նոտարական պալատը, որը   2012 թվականին իրականացրել է մի շարք դրական գործառույթներ, որոնք ուղղված են եղել նոտարական ծառայությունների որակի բարձրացմանը, նոտարների կողմից էթիկայի կանոնների պահպանմանը, նոտարների որակավորման բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում