Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Մոսկվան որոշել է մեր փոխարեն. Թիրախում Հայաստանն ու սփյուռքն է

Ռուսաստանի հերթական պաշտոնյան հայտարարում է, որ Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցելու են հետպատերազմյան Սիրիայի ականազերծման աշխատանքներին: Սովորական պրակտիկա է դարձել, երբ Ռուսաստանի իշխանությունները լրատվական և քարոզչական ճնշման միջոցով փաստի առաջ են կանգնեցնում Երևանին՝ ըստ էության կանխորոշելով նրա որոշումը: Առավել քան համոզված ենք, որ եթե խնդրի շուրջ փորձենք պարզաբանումներ ստանալ մեր պատկան մարմիններից, նրանք, այսպես ասած, «ջրելու» են հարցը:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ասել է, թե Հայաստանն ու Սերբիան պատրաստակամ են ռազմական գործողությունների ավարտից հետո մասնագետներ ուղարկելու Սիրիա՝ ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Ֆոմինն ասել է, թե այս թեմայի շուրջ իրենք խորհրդակցություններ են անցկացրել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի, ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, և որոշ երկրներ համաձայնել են ֆինանսավորել նախագիծը:

Ուշագրավ է, որ իր ներկայացրած նախագիծը Ֆոմինն անվանել է «ամենացավոտներից» մեկը: Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչն է «ամենացավոտը»՝ արդյոք Հայաստանն ու Սերբիան այնքան էլ պատրաստակամ չեն Սիրիա զինվորականներ ուղարկելու հարցում, և Մոսկվան ճնշո՞ւմ է բանեցնում նրանց վրա, թե՞ Ռուսաստանը չի կարողանում լուծել ականազերծման ֆինանսավորման հետ կապված հարցերը:

Մի խնդիր էլ կա, որ առնվազն Սիրիայի պարագայում խիստ հարաբերական է: Դա վերաբերում է ռազմական գործողությունների ավարտին: Օրինակ՝ Դեր-Զորի ազատագրումից հետո Մոսկվայում կարող են պնդել, որ ռազմական ակտիվ գործողություններն ավարտվել են, որովհետև Ասադի ռեժիմը գրեթե ամբողջությամբ վերահսկում է երկրի տարածքը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հենց Ասադի ռեժիմը անկայունության հիմնական օջախներից մեկն է, և Սիրիայում հակամարտությունը դեռ երկար շարունակվելու է՝ առնվազն լոկալ բախումների և ահաբեկչական գործողությունների դրսևորմամբ:

Այս իրավիճակում խիստ վտանգավոր է ռազմական մասնագետներ Սիրիա ուղարկելը, որն անուղղակիորեն ենթադրում է Հայաստանի ներգրավում սիրիական հակամարտության մեջ: Այս հեռանկարը անվտանգ չէ թե՛ այն հայ զինվորականների կյանքի համար, ովքեր գործուղվելու են Սիրիա, և թե՛ Հայաստանի ու Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախների համար, որոնք կարող են ահաբեկչության պոտենցիալ թիրախ դառնալ:

Հարցն ունի այլ համատեքստ ևս: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ որոշումը կայացվել է Մոսկվայում, որը ցանկանում է սեփական առանցքի շուրջը կոալիցիայի առկայության պատրանք ստեղծել՝ լեգիտիմացնելու համար իր սիրիական կամպանիան: Այսինքն՝ եթե Հայաստանը ռազմական մասնագետներ ուղարկի Սիրիա, խոցելի է դարձնում նրանց, մեր երկրի ու Սփյուռքի անվտանգությունը՝ ռուսական շահերի սպասարկման համար:

Կարծում ենք՝ Հայաստանը որևէ կերպ չպետք է, թեկուզ ականազերծման առաքելությամբ, ներքաշվի սիրիական հակամարտության մեջ: Եթե նույնիսկ նման հույժ անհրաժեշտություն կա, ապա դա պետք է լինի ոչ թե Մոսկվայի ցանկությամբ, այլ ՄԱԿ-ի մանդատով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում