CNN Greece-ը փաստագրական ֆիլմ է նկարահանել Արցախի մասին, որում պատմվում է, որ Արցախն արդեն երկար տարիներ ապրում է ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության վիճակում:
Ֆիլմի հեղինակների ուշադրության կենտրոնում են Մարտակերտում առաջնագծի զինծառայողները:
Ֆիլմի հեղինակները նշում են, որ 1994 թվականից փորձագետները հակամարտությունն անվանում են «սառեցված», սակայն 2016 թ. ապրիլին տեղի է ունեցել կրակի դադարեցման ռեժիմի աննախադեպ խախտում, որը հետագայում անվանվել է «քառօրյա պատերազմ»:
Ֆիլմում ընդգրկվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցը: Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները նույնպես հարցազրույց են տվել հեռուստաալիքին: