Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Ջհանդամ, թե զենք չեն վաճառում Ադրբեջանին… ընկեր Պուտինը Ղրիմով հիանալի օրինակ ցույց տվեց մեզ

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն գեներալ, հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը։ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները չկատարելու ֆոնին ինչպե՞ս եք գնահատում հանդիպման փաստն առհասարակ։

– Ես հանդիպման մանրամասներին չեմ տիրապետում, համացանցում ծանոթացել եմ հայտարարություններին, և ըստ իս՝ ոչ մի առանձնահատուկ բան չկա։

Իմ կարծիքով՝ պետք է պայմանավորվեին դադարեցնել այս սպանդանոցը, այդ հիմար երևույթը, որ կոչվում է ստատուս քվո, չի պահպանվում։ Իհարկե, մեծամասամբ Ադրբեջանն է խախտում հրադադարը, այդ պատճառով էլ անընդհատ զոհեր են լինում։ Իրենք պետք է տղամարդավարի, ջենթլմենական պայմանավորվածության գային՝ դադարեցնել այս ամենը, վերջակետ դնել։ Ղարաբաղը հանրաքվեով դուրս է եկել Ադրբեջանի կազմից, բայց պարոն Ալիևը անհեթեթությամբ է զբաղված։ Պետք է ռազմատենչ բոլոր հայտարարություններն ու գործողությունները դադարեցվեն՝ ուրիշ ոչ մի բան չկա պայմանավորվելու։ Այդքան տարի այդ ագրեսիվ, ցեղասպան պետության կազմում ենք եղել, վերջապես ազատագրվել ենք, հիմա ի՞նչ է կարծում՝ նորից ուզենալու ենք գնանք այնտե՞ղ ապրենք։ Ալիևը սեփական փիարով է զբաղված, և այդ ամենի դիմաց զինվորների մայրերն են լացում։

– Արդեն 20 տարուց ավելի է՝ բարձր մակարդակով հանդիպումներ են տեղի ունենում, բայց ոչ մի ռեալ պայմանավորվածություն ու արդյունք չկա:

– Իհարկե, երբեք ոչ մի ռեալ պայմանավորվածություն չի լինում։ Ամեն կողմը սեփական կարծիքն է առաջ քաշում։ Մերոնք ասում են՝ սա մեր հողն է, իրենք ասում են՝ ո՛չ, մերն է։ Բայց ես բազմիցս նշել եմ՝ պետք է ապացուցենք, որ այդ հողը հայկական է, Մինսկի խմբի համանախագահները պատմություն չգիտեն ու 20 տարուց ավելի է՝ բանակցություններ են վարում։ Ի՞նչ բանակցություններ, մշտապես թրև են գալիս այստեղ-այնտեղ, ինչ-որ հայտարարություններ անում, բայց դա անիմաստ բան է, պետք է դադարեցնել։

Նայեք՝ Ղրիմը հանրաքվեով դուրս եկավ Ուկրաինայի կազմից, և Ռուսաստանը ճանաչեց այն։ Դա ռուսական հող է եղել ի սկզբանե, այդպես էլ Հայաստանը պետք է անի։ Ղարաբաղն էլ հայկական հող է, 1921 թվականի հուլիսի 5-ին բոլշևիկները խլեցին մի ամբողջ հայկական պետություն ու հող և տվեցին մեկ ուրիշին։ Բայց դա պետք է չեղարկել։ Զյուգանովը, որ ղեկավարում է Կոմունիստական կուսակցությունը, պետք է բյուրոյի որոշումը չեղարկի, ու ամեն ինչ կավարտվի։ Ղարաբաղը ազատվել է այդ ագրեսիվ պետությունից, որը նույնիսկ չէր թողնում սեփական լեզուն ու գրականությունն ունենալ։ Ղրիմի օրինակով պետք է վարվել։ Ընկեր Պուտինը հիանալի օրինակ է տվել՝ Աբխազիան հանրաքվե արեց, Հարավայիսն Օսեթիան հանրաքվե արեց ու բաժանվեց Վրաստանից, հիմա հեշտ ու հանգիստ կարող է միանալ Ռուսաստանին։ Մեզ շատ ավելի մոտ օրինակ է Ղրիմը, հենց այդպես էլ պետք է վարվել, ի՞նչ բանակցություններ՝ դրանք անիմաստ բան են։

– Գուցե պետք է պարզապես Մադրիդյան սկզբունքներից հրաժարվել, դրանցով բանակցություններն առաջ չեն գնում, գուցե նոր օրակարգ, նոր մոտեցումներ են անհրաժեշտ։

– Մադրիդյան սկզբունքները ես շատ վտանգավոր եմ համարում։ Դրանց համաձայն՝ մենք իբր հողեր ենք գրավել, բայց իրականում նրանք են գրավել։ Եթե Ղարաբաղի քարտեզը նայեք՝ կհամոզվեք։ Երբ ՌԴ բոլշևիկների միջոցով իրենք վերցրին Ղարաբաղը, դրա հետ միասին տարբեր հողեր վերցրին, ու այդ պատճառով Ղարաբաղը փոքրացավ ու փոքր պետություն դարձավ։ Այդ ամենը պետք է վերադարձնել Ղարաբաղին, պետք է նաև Շահումյանի շրջանը հետ վերցնել՝ դրանք Ադրբեջանի օկուպացիայի տակ են։ Մենք չենք հարձակվել, չենք կրակել, մենք ագրեսիվ պետություն չենք՝ իրենք են հարձակվել Ղարաբաղի վրա, որովհետև չեն ճանաչել հանրաքվեն։ Հիմա ամեն ինչ իր տեղը պետք է դնել։ Մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է այդ ամենը բացատրի Մինսկի խմբին։ Ալիևն ամեն տեղ հայտարարում է՝ իբր մենք զավթիչ ենք, բայց մեզ վրա հարձակվել են, մենք պաշտպանվել ենք, հիմա ինչպե՞ս դարձանք զավթիչ։ Խեղաթյուրված հայտարարություններ են արվում, ամեն ինչ գլխիվայր շրջված է, դրա համար էլ հիմարություններով ենք զբաղվում։ Ինձ հասկանալի չէ՝ ինչ են բանակցում, ընդհանրապես ինչի համար են այդ բանակցությունները։ Հայտարարում են՝ իբր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ասել է, որ դա օկուպացված հող է, բայց ադրբեջանցիները դեռ 90-ականներին ստիպել են այդ բառը գրել։ Քելբաջարի օպերացիայի ժամանակ իրենք են առաջինը հարձակվել։ Այն ժամանակ բանակ չկար, Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանեց իր հողը ու դարձավ օկուպա՞նտ։ Այսինքն՝ կանայք ու տղամարդիկ իրենց հողը, իրենց տունն ու երեխաներին պաշտպանեն ու դառնան օկուպա՞նտ։ Դա ինչ հիմարություն է։ Ադրբեջանցիները ուղղակի ստիպել են այդ բառն ընդունել, պետք է չեղարկել այդ բանաձևերը ու վերջակետ դնել։ Պետք է վերանայել այդ բանաձևերը՝ դրանք միայն հօգուտ Ադրբեջանի են, որովհետև այնտեղ պարզապես խելացի ադրբեջանցի դիվանագետ է նստել ու ստիպել, թելադրել, որ դա գրեն՝ այդքան բան։ Այդ ինչո՞ւ Ադրբեջանն ուզում է անկախ ապրել, Ղարաբաղը չի՞ ուզում, Կատալոնիան էլ է ուզում, հիմա մարդիկ չեն կարողանում միասին ապրել՝ պետք է առանձնանալ։

Ես կրկնում եմ՝ մենք չենք հարձակվել, իրենք են սկսել, մենք մեր հողերն ենք ազատագրել և դեռ ոչ բոլորը՝ Շահումյանը պետք է վերադարձնենք, Մարտակերտի, Մարտունիի հարթավայրերը։ Այդ ամենը պետք է ճանաչել ու ավարտել։ Ես հիմա չգիտեմ՝ այդքանից հետո ի՞նչ են բանակցում։ Ես ուղղակի զայրացած եմ այդ անարդյունք բանակցություններից։ Ինչ Մադրիդյան սկզբունքներ. ասում են՝ ազատագրեք հողերը ու այնտեղ ադրբեջանցի փախստականներին բնակեցրեք, բայց ի՞նչ փախստականների մասին է խոսքը, ինչո՞ւ են փախել, ո՞վ է իրենց վռնդել, ադրբեջանցիները կրակել են՝ մարդիկ էլ փախել են, որովհետև ադրբեջանցիները կրակում էին սեփական ժողովրդի վրա: Ասում են՝ Զինված ուժերը հեռացրեք այդտեղից, բայց դրանք այն երկրի Զինված ուժերն են, որ ազատագրել են սեփական հողը, ինչի՞ մասին է խոսքը։ Իրենք ցեղասպանություն արեցին, հիմա ասում են՝ հայերն են ագրեսոր, այ քեզ բան։ Ի՞նչ Մադրիդյան սկզբունքներ, 20 տարի է՝ ապուշություններով են զբաղված։

Ինչո՞վ է զբաղված Ադրբեջանի նախագահը՝ լավ կլիներ ժողովրդի կենսակերպին հետևեր, զենք է առնում, զենք է առնում, զենք է առնում, շուտով կտրաքի, ինքն իրեն կկրակի՝ այնքան զենք է առել։ Ի՞նչ է ուզում, Ղարաբա՞ղը գրավել, ու ի՞նչ, մտածում է, որ այդ մարդիկ գնալու են իր հետ ապրե՞ն, հիմարություն է։ Հայ ժողովուրդը արդյոք կարո՞ղ է ապրել այն ագրեսորի հետ, ով ապրիլին հարձակվել ու զինվորի գլուխ էր կտրում։ Երբեք, կյանքում նման բան չի լինի։ Մերոնք էլ բանակցություններ են վարում, բայց ի՞նչ բանակցություններ ագրեսորի հետ։ Ես ուղղակի ապշում եմ այս ամենից։

– Վերջերս Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև Միացյալ զորախումբ ստեղծելու նախագիծը։ Հայաստանում սրա հետ կապված մի շարք մտահոգություններ կան, Դուք ի՞նչ եք կարծում՝ այն իսկապե՞ս անհրաժեշտ է Հայաստանին։

– Այո՛, իհարկե, ես մասնակցություն ունեմ այնքանով, որ պաշտպանում եմ այդ նախաձեռնությունը։ Իհարկե, պետք է. դա երկկողմ ու շատ կարևոր պայմանավորվածություն է Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Մենք հիմա Ռուսաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցում ենք, երկկողմ մի շարք պայմանավորվածություններ ունենք՝ միասնական ՀՕՊ համակարգ, և սա իսկապես անհրաժեշտ էր։ Մենք սահմանակից ենք ագրեսիվ Թուրքիայի հետ, այն շատ վտանգավոր ՆԱՏՕ-ական պետություն է։ Ցանկացած պահի Էրդողանը կարող է մտքափոխվել և անել այնպիսի գործողություններ, որոնք բնորոշ են ագրեսիվ պետությանը, դա ցեղասպան պետություն է, և դրա դեմ պետք է միավորում ունենալ։ Բազան ես ինքս անձամբ եմ ստեղծել, այն ժամանակ Թուրքիան կարող էր սահմանն անցնել ու ոչնչացնել հայերին։ Դա լոլիկի ու վարունգի պահեստ չէ, այլ ռազմական բազա, որ մեզ պաշտպանում է։

Դուք նկատե՞լ եք՝ հիմա ՆԱՏՕ-ն բոլոր տեղերը խցկվում է, Ռուսաստան է ուզում մտնել, Աֆղանստան էր ուզում՝ չստացվեց։ Հիմա իսլամիստներին է այնտեղ ուղարկում։ Դա ամերիկյան քաղաքականությունն է, Ուկրաինայում Մայդան կազմակերպեցին, հիմա էլ Ղարաբաղն են ուզում «զակուսկա» սարքել։ Տեսեք՝ Իսրայելն էլ Իրանի դեմ է տրամադրվել, դա էլ է ամերիկյան նախաձեռնություն։ Իսրայելն ագրեսիվ պետություն է, որն անօդաչու սարքեր է վաճառում Ադրբեջանին։ Իսրայելը հետևողականորեն ամրապնդում է Ադրբեջանի զինված ուժերը, դա նրանց ձեռնտու է, որովհետև ինչ-որ պահի Ամերիկայի միջոցով պատերազմ է սկսելու Իրանի դեմ։ Արդեն, իմիջիայլոց, նախապատրաստական աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։

Ես դրա համար ասում եմ, որ Հայաստան-Ռուսաստան միացյալ զորախումբը խիստ անհրաժեշտություն է Հայաստանի համար՝ տարածաշրջանում հազար ու մի բան կարող է լինել։

– Բայց Ռուսաստանը ևս զինում է Ադրբեջանին, վերջերս հերթական քանակը մատակարարվեց։

– Ես միշտ դեմ եմ արտահայտվել այդ քաղաքականությանը։ Ընկեր Ռոգոզինը՝ ՌԴ փոխվարչապետը, ասում է՝ վաճառել ենք ու շարունակելու ենք վաճառել։ Ես էլ ասում եմ՝ ջհանդամ վաճառեք։ Նրանք թքեցին ընկերության ու բարեկամության վրա՝ միայն թե փող աշխատեն։ Ի՞նչ է, Ռուսաստանն այդքան աղքատ երկի՞ր էր, որ ինչ-որ 4-5 միլիարդը մեզ վիրավորելու պատճառ դառնար։ Դա Ռոգոզինի քաղաքականությունն է, նա իմիջիայլոց վիրավորում է նախագահ Պուտինին։ Վերջերս Պուտինը ելույթ ունեցավ ասաց՝ չի կարելի զենք վաճառել հակամարտող պետություններին, իսկ Ադրբեջանը ագրեսոր և հակամարտող երկիր է, նրան նույնիսկ ԱՄՆ-ը զենք չի վաճառում։ Դա ՌԴ-ի խղճին է, նախագահը դեմ է, իսկ Ռոգոզինը զենք է վաճառում։ Ես կարծում եմ՝ նա վիրավորում է հենց Պուտինին։ Այդքանը կարող եմ ասել, ես ընդամենը ռազմական փորձագետ եմ, փոքր մարդ, իշխանավոր չեմ, որ որոշում կայացնեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում